«Ռեալ Սոսյեդադն» այսօր ընկերական խաղ է անցկացրել ճապոնական «Տոկիո Վերդի» թիմի հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հանդիպումը կայացել է Տոկիոյի ազգային մարզադաշտում։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ուրկո Գոնսալեսը։ Իսպանական թիմի երկրորդ գոլը 90+1-ին րոպեին խփել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2։0։
Նշենք, որ Զախարյանը փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին։
«Ռեալ Սոսյեդադը» 2023/2024 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է վեցերորդ տեղը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 38 խաղում վաստակել է 60 միավոր։
























































