Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե ինչպես է որոշել Եվրո-2024-ից հետո ավարտել կարիերան։
«Ես մտածում էի այդ մասին մի քանի ամիս, բայց հետո՝ ապրիլին, զգացի, որ սա այնքան լավ մրցաշրջան էր, որ ինձ համար շատ դժվար կլինի հաջորդ տարի ավելի լավ խաղալ», — Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։ .
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Բավարիայից»: