«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է Չավիի հեռացումը կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Որպես պրոֆեսիոնալ, նա մեզ միշտ շատ բան է տվել: Նա ամեն օր աշխատում էր մեզ հաջողության հասցնելու համար, և մենք շատ շնորհակալ ենք նրանից։
Անձնական մակարդակով նա երկար տարիների ընկեր է և նրան բաց թողնելը հեշտ չէ: Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում, քանի որ նա արժանի է դրան»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: