Լա լիգայի 38-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Սևիլյային»։
15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Լևանդովսկին, բայց 31-ին Էն Նեսիրին հավասարեցրեց այն։ «Բարսային» հաղթանակ պարգևեց Լոպեսի՝ 59-րդ րոպեին խփած գոլը։
Այսպիսով, «Բարսան» 85 միավորով 2-րդն է, իսկ «Սևիլյան» 41 միավորով՝ 14-րդ։