Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ Լա լիգայի 38-րդ տուրի խաղում՝ 0-0։
Կիսապաշտպան Տոնի Կրոսն իր վերջին հանդիպումն է անցկացրել Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։
Ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել էր 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կարիերան ավարտելու մասին։ Այս առիթով Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» ֆուտբոլիստները 34-ամյա գերմանացուն պատվո միջանցք են կազմել, իսկ մադրիդյան ակումբի երկրպագուները նրա պատվին պաստառ են պատրաստել։
Մադրիդի «Ռեալը», որն ավելի վաղ նվաճել էր Լա լիգայի ոսկե մեդալները, 38 խաղից հետո ունի 95 միավոր։ «Բետիսը» 57 միավորով 7-րդ տեղում է։