«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 38-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կատալոնական ակումբից իր հեռանալու մասին։
«Երեկ մենք խոսեցինք ակումբի նախագահի հետ, նա ինձ ներկայացրեց իր պատճառները, ըստ որոնց՝ կարծում է, որ մարզիչը պետք է փոխվի։
Ես կարող եմ միայն համակերպվել այդ ամենի հետ, քանի որ նա է ակումբում բոլոր որոշումները կայացնողը։
Մենք իրար ձեռք սեղմեցինք, գրկախառնվեցինք ու բարին մաղթեցինք միմյանց։ Հիմա ես «Բարսելոնայի» ևս մեկ երկրպագուն եմ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։