Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը երկու տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը կստանա Չավիի աշխատավարձից 30 տոկոսով պակաս։ Այնուամենայնիվ, Ֆլիկը պատրաստ է թիմին ընդառաջ գնալ, քանի որ հասկանում է, որ ակումբը ֆինանսական դժվարություններ ունի։
«Բարսելոնան» մայիսի 24-ին հայտարարեց, որ 44-ամյա Չավին կլքի իր պաշտոնը Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղից հետո։
Ֆլիկը նախկինում աշխատել է Մյունխենի «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականում։