«Սևիլյայի» մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հեռացման մասին։
«Ես չպետք է ասեմ դա, բայց որքան վատ է «Բարսելոնան» վերաբերվում իր լեգենդներին: Կումանի, Մեսսիի և հիմա Չավիի հետ, ի՜նչ վատ… Կցանկանայի, որ ակումբները լավ վերաբերվեին իրենց լեգենդներին, դա այնքան լավ կլիներ: Սա ժառանգություն է»,- ասել է Սանչեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Չավիին կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին։