Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է «Բարսելոնայում» աշխատելու առաջարկին, քանի որ կատալոնական ակումբում աշխատանքի տարբերակը նրան շատ է դուրս գալիս։ Պայմանագիրը և ֆինանսական պայմանները երբեք խնդիր չեն եղել, այժմ ամեն ինչ կախված է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և ներկայիս գլխավոր մարզիչ Չավիի բանակցություններից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լրատվամիջոցները հայտնում են, որ հաջորդ շաբաթ կատալոնական ակումբի ղեկավարները հանդիպում կանցկացնեն Չավիի հետ, որտեղ կվերլուծեն այս մրցաշրջանում նրա աշխատանքի արդյունքները և կորոշեն՝ դադարեցնե՞լ համագործակցությունը ներկայիս մարզչի հետ, թե՞ ոչ։
Ֆլիկը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2021 թվականներին։ Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա մարզել է 2021-ից 2023 թվականներին։