«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը մեկնաբանել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի խոսքերը կապտանռնագույնների տնտեսական ծանր վիճակի մասին, որը խոչընդոտ է կազմն ուժեղացնելու համար։
«Ինձ դուր չեկավ այն, ինչ Չավին ասաց «Բարսելոնայի» ապագայի մասին: Ես կողմ եմ խոսքի ազատությանը, բայց «Բարսելոնայի» մարզիչը պետք է լավատեսություն և հույս ներշնչի։ Միշտ պետք է ունենալ դրական հայացք և մտածելակերպ: Անցյալ տարի տիտղոսը, այս տարի երկրորդ տեղը. այլ թիմում դա մեծ հաջողություն կլիներ»,- Գասպարի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Չավիին։ Հաղորդվում էր, որ այս որոշման պատճառ կարող էին լինել մասնագետի խոսքերը թիմի ծանր տնտեսական վիճակի մասին, որի պատճառով «Բարսան» հնարավորություն չունի բարելավելու կազմը։