Իսպանական «Սևիլիան» հետաքրքրված է իտալական «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծառայություններով։
Այդ մասին հայտնում են լրագրողներ Մաքսիմո դե լա Կրուսը և Ռուդի Գալետին։
Հաղորդվում է, որ անդալուզցիները 65-ամյա Սարիին երեք տարվա պայմանագիր են առաջարկել:
Իտալացի մասնագետը համաձայնել է «Սևիլիայի» առաջարկին, բայց պայմանով, որ ակումբը ձեռք կբերի այն ֆուտբոլիտներին, որոնց նա ցանկանում է տեսնել իր թիմում։