Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ամռանը կլքի ակումբն ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հնարավորություն ունի երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, սակայն չի ակտիվացնի այդ կետը։
Հիշեցնենք, որ Դեպայը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում, խփել ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։