Միրոսլավ Կլոզեն խոսել է Տոնի Կրոսի՝ ֆուտբոլից հեռանալու մասին։
Երեկ Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը հայտարարեց Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին։
«Բառեր չկան նկարագրելու համար, թե ինչի է հասել Կրոսը «Ռեալում» և այն դերը, որը նա խաղում է թիմում, անհավանական է: Տոնիի խաղը կարդալու ունակությունը խելագար է: Նա դեռ հիանալի է խաղում:
Ամենակարևորն այն է, որ նա մնաց նույնը, չնայած իր հսկայական հաջողություններին։ Սա այն է, ինչ ինձ դուր է գալիս նրա մեջ, սա նրա մեծ ուժն է։ Նրան առանձնացնող մարդասիրությունը չի կարելի գերազանցել։ Ես խոնարհվում եմ նրա առջև։
Նա շատ բանի է հասել, ու ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա արժանի է այդ ամենին, ամեն ինչի ինքն է հասել։ Այժմ նա կարող է ևս երկու տիտղոս նվաճել՝ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի առաջնությունը։ Ես մատներս կխաչեմ նրա համար: Սա կլինի այն ավարտը, որին նա արժանի է»,- ասել է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը: