Ռոբերտ Լևանդովսկին չի վախենում Կիլիան Մբապեի մոտալուտ «Ռեալ» գալուց։
-Մբապեի հետ «Ռեալը» վախեցնո՞ւմ է։
-Պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվել, բայց թվում է, թե բոլոր ճանապարհները տանում են դեպի «Ռեալ»: Վախ չկա։ Նա անհավանական խաղացող է, և եթե գնա Մադրիդ, շատ ուժեղ թիմ կլինի:
Բայց մեր մտածելակերպը պետք է լինի, որ որքան էլ մրցակիցը լավ լինի, մենք կարող ենք հաղթել նրանց, եթե թիմով աշխատենք։
Մենք պետք է պատրաստ լինենք առաջին խաղից, առաջին րոպեներից, քանի որ «Ռեալին», անկասկած, ժամանակ է պետք։ Նրանք մրցաշարի սկզբում լավ չեն խաղա, միավորներ կկորցնեն, և մենք պետք է օգտվենք դրանից։ Ոչ թե նրանց հետևից հասնելու համար, այլ նրանցից առաջ անցնելու համար։ Ինչպես երկու մրցաշրջան առաջ, երբ հանդիպումներ եղան, որոնք չէինք կարող հաղթել, բայց նաև չպարտվեցինք»,- ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։