Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշումը՝ ավարտել կարիերան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտին։
«Ես չէի սպասում, որ այսքան շուտ կգրեմ այս հրաժեշտի ուղերձը, բայց ուզում եմ օգտվել այս առիթից՝ ասելու, թե որքան թանկ ես դու ինձ համար: Դու իսկական ջենթլմեն ես բառի բուն իմաստով։ Պատիվ քեզ հետ կիսել այս պահերը:
Ես միշտ հպարտությամբ կհիշեմ, որ ինձ բախտ է վիճակվել խաղալ Տոնիի կողքին, և մի օր երեխաներիս կպատմեմ այն ամենի մասին, ինչ մենք միասին հասել ենք խաղադաշտում։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես թիմի համար: Դու անընդհատ ոգեշնչել ես մեզ բոլորիս: Բայց մենք դեռ չենք ավարտել. մեզ մնում է մի վերջին բան անել միասին: Պետք է հնարավորինս լավ հրաժեշտ տանք»,- գրել է Կարվախալը իր սոցցանցերից մեկում։