«Բայերի» գլխավոր մարզիչ և «Ռեալի» ու «Բավարիայի» նախկին խաղացող Խաբի Ալոնսոն արձագանքել է այն նորությանը, որ «Լոս Բլանկոսի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է ավարտել կարիերան Եվրո-2024-ից հետո։
«Կարծում եմ՝ նա այս որոշումը կայացրեց այն պահին, երբ զգաց, որ ժամանակն է: Այդ իսկ պատճառով ես հարգանքով ու հիացմունքով եմ վերաբերվում մի խաղացողի, որը դարաշրջանում իր անունն է նշանավորել:
Կրոսը խաղացող է, որն այս սերնդի կուռքն էր և որը, թողնում է այն իր գագաթնակետին: Սա էլ ավելի մեծ հիացմունք ու հարգանք է առաջացնում։ Ֆուտբոլիստ, որը կհիշվի իր շարժումներով, իր խաղային որակներով, մրցունակությամբ և որը կկարողանա իր վերջին հանդիպումներն անցկացնել Եվրոպայի առաջնությունում»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։