Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը՝ Մինա Բոնինոն, խոսել է «սերուցքայինների» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ կարիերան ավարտելու որոշման մասին։
34-ամյա գերմանացին կարիերան ավարտելու է 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
«Ես ոչնչացված եմ. Ֆուտբոլի լավագույն խաղացողը հեռանում է մեզանից, և նրանք դա չեն հասկանում»,- գրել է Բոնինոն իր սոցիալական ցանցերում։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը:
Transfermarkt-ը գերմանացուն գնահատում է 12 միլիոն եվրո:
Ընդհանուր առմամբ, Կրոսն արքայական ակումբի կազմում անցկացրել է 463 հանդիպում, դարձել 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանը հաղթել է Իսպանիայի չորս առաջնություն, մեկ Իսպանիայի գավաթ և Իսպանիայի չորս սուպերգավաթ, ինչպես նաև չորս Չեմպիոնների լիգա, չորս ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ և հինգ աշխարհի ակումբային առաջնություն:
























































