Մադրիդի «Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը, ով այժմ հանդես է գալիս «Սևիլիայում», արձագանքել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու որոշմանը։
«Հաճելի էր քեզ հետ կիսել այդքան առանձնահատուկ պահերն ու հաջողությունները։Դու յուրահատուկ խաղացող ես և բացառիկ մարդ, լավագույններից մեկը։
Միշտ իմ թիմում ես, Անտոնիո: Վայելիր քո նոր կյանքն ու հիանալի կարիերայի հիշողությունները, որին դեռ մի քանի գլուխ մնացել է»,- գրել է Ռամոսն իր սոցիալական ցանցի էջում։