Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4:4)։
34-ամյա իսպանացին խաղի 30-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Այսպիսով, Խոսելուն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրել է 10-ի։
Նա նաև երկու գոլային փոխանցում է կատարել։ Այսպիսով, Խոսելուն դարձել է Լա Լիգայի միակ խաղացողը, որը 10 գոլ է խփել վերջին հինգ մրցաշրջաններից յուրաքանչյուրում:
Մինչ այդ նա հանդես է եկել «Էսպանյոլում» և «Ալավեսում», ինչպես նաև մի շարք այլ թիմերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է գնել Խոսելուին՝ չնայած Մբապեի հնարավոր տրանսֆերին։
Հիշեցնենք, որ Խոսելուն «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղադաշտ դուրս գալուց հետո դուբլի հեղինակ էր դարձել։ Առաջին գոլը 34-ամյա հարձակվողը խփել է 88-րդ, իսկ երկրորդը՝ 90+1-ին րոպեներին։ Խոսելուն «Ռեալ» է տեղափոխվել «Էսպանյոլից» 2023 թվականի հուլիսին վարձավճարով մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 5 միլիոն եվրո: