Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ռայո Վալեկանոյին»։ Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Տանտերերի կազմում 3-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։
72-75-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Պեդրին։
«Բարսելոնան» 82 միավորով 2-րդ տեղում է։ «Ռայո Վալեկանոն» 38 միավորով 16-րդ տեղում է։