«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր հնարավոր հեռացման շուրջ խոսակցությունների մասին։
«Պետք է շարունակել եռանդով աշխատել։ Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը, բայց դա ոչինչ չի փոխում։
Կա՞ն ակումբին մոտ կանգնած մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ինձ հեռացնեն: Ես չգիտեմ և չեմ հետաքրքրվում։ Իմ վստահությունը նախագահի, փոխնախագահի և Դեկուի նկատմամբ անսասան է։
Մենք կխոսենք, բայց ամեն ինչ մնում է նույնը, ինչ երեք շաբաթ առաջ, երբ մենք հայտարարեցինք համագործակցությունը շարունակելու մասին։ Մենք մշտական կապի մեջ ենք, այնպես որ, եթե ինչ-որ փոփոխություն լինի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։