Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարել 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ՝ կապված ակումբում խաղացողի ապագայի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարն աջակցել է Մոդրիչի՝ պրոֆեսիոնալ կարիերան «Ռեալում» ավարտելու ցանկությանը, ինչի մասին ասել է խորվաթ ֆուտբոլիստին։
Ընդգծվում է, որ Պերեսը հիանալի հասկանում է Մոդրիչի՝ ակումբի լեգենդի կարգավիճակը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կիսապաշտպանը մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելուն։