Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
60-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Վալվերդեն «Աթլետիկը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։ Նախկինում նա իր մարզչական կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է թիմի հետ։
36 տուրից հետո «Աթլետիկը» 62 միավորով 5-րդ տեղում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: