Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը մեկնաբանեց ռուսաստանյան ակումբների անհաջող ելույթները եվրագավաթներում:
«Լոկոմոտիվը» և «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբում գրավեցին չորրորդ հորիզոնականը և ավարտեցին իրենց ելույթները եվրոպական մրցումներում: «Կրասնոդարը» և մոսկովյան ԲԿՄԱ-ն չկարողացան դուրս գալ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ, իսկ մրցաշարի որակավորման փուլում դուրս մնացին մոսկովյան «Սպարտակը» և Տուլայի «Արսենալը»:
«Սա սպորտ է, պատահում է: Կար ժամանակ, երբ մեր ակումբները կարող էին հանդիպել եվրագավաթների խաղարկության կիսաեզրափակչում: Եվ այն, ինչ պատահեց մեր ակումբների հետ այս մրցաշրջանում, պատահում է նաև արտասահմանյան թիմերի հետ: Մեզանից վախենում են, մենք կվերադարձնենք առաջատար դիրքերը:
Արդյո՞ք զարմացան եվրոպական մյուս ֆեդերացիաների իմ գործընկերները: Ֆեդերացիայի որոշ նախագահներ հարցրեցին, թե ի՞նչ է պատահել: Օրինակ ՝ սերբերը. նրանք զարմացած էին», — ասել է Պրյադկինը Match TV-ի «Ինսայդերներ» ծրագրում: