Անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան, որը Անգլիայում գործող անշարժ գույքի կազմակերպություններից մեկի սեփականատերն է, խոստացել է բժիշկներին կացարանով օգնել.
«Եթե այս պահին կան բժիշկներ կամ բժշկական անձնակազմի անդամներ, ում կացարան է հարկավոր, դիմեք ինձ, ես մեծ սիրով կօգնեմ Ձեզ»,-թվիթերում գրել է Զահան:
Նախկինում, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Լոնդոնում գտնվող իրեն պատկանող հյուրանոցը տրամադրել էր բժիշկներին:
Պաշտոնական տվյալներով, այս պահին կորոնավիրուսից աշխարհում մահացել է 9700 մարդ:




























































