Կիրակի կեսօրին Զահան թվիթերյան իր էջում «Ինստագրամի» անձնական հաղորդագրությունների սքրինշոթեր էր հրապարակել, որտեղ ոմն Ջեք Դոլան նրան ռասիստական վիրավորանքներով նկարներ էր ուղարկել ու գրել էր․ «Լավ կլինի վաղը գոլ չխփես, սև աղբ։ Հակառակ դեպքում ուրվականի հանդերձանքով քո տուն կգամ»։
Միջադեպը տեղի էր ունեցել ԱՊԼ 35-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» ու «Ասթոն Վիլայի» միջև խաղի նախօրեին, որում Զահայի թիմը 0-2 հաշվով պարտություն կրեց։ Ջեք Դոլանի ինստագրամյան էջից դատելով՝ նա «Ասթոն Վիլայի» ֆան է։
Կիրակի օրը բրիտանական ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ստուգել է ռասիստական պահվածքի փաստերն ու 12-ամյա տղայի է ձերբակալել։
]]>Woke up to this today. pic.twitter.com/Zal0F96htJ
— Wilfried Zaha (@wilfriedzaha) July 12, 2020