«Ինստագրամի» օգտատերերից մեկը ֆուտբոլիստին անձնական նամակների բաժնով լուսանկարներ ու սպառնալիքներով հաղորդագրություններ է ուղարկել։ «Լավ կլինի վաղը գոլ չխփես, սև աղբ։ Հակառակ դեպքում, ես ուրվականի հանդերձանքով քո տուն կգամ»,- ասվում է հաղորդագրություններից մեկում։ Զահան նամակագրության սքրինշոթերը հրապարակել է թվիթերյան իր էջում։
Այս մրցաշրջանում Զահան «Քրիսթալ Փելասի» կազմում 35 խաղ է անցկացրել՝ դառնալով 4 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։