«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան խոստովանել է, որ ռասիզմի պատճառով արդեն առաջվա պես չի կարողանում օգտվել սոցցանցերից:
«Սևամորթ ֆուտբոլիստների համար արդեն զվարճալի չէ «Ինստագրամ» մտնելը: Չի կարող դուր գալ այն, թե ինչ է կատարվում էջումդ: Վախեցնող է անձնական նամակները բացելը: Այնտեղ ինչ ասես կարող է լինել: Ես նույնիսկ այլևս թվիթերյան էջ չունեմ, որովհետև այնտեղ, հավանաբար, հատկապես ամեն խաղից հետո ինձ կվիրավորեն:
Այդ նույն 12 տարեկան տղան կարծես ևս 3 այլ ֆուտբոլիստների է գրել, վիրավորել նրանց ռասայական պատկանելության հետ կապված: Դա ընդհանրապես լավ չէ: Նախքան այն, որ ես հաղորդում եմ տվել այդ տղայի հետ միջադեպի հետ կապված, ևս մոտ 50 հաշիվներից եմ վիրավորական հաղորդագրություններ ստացել»,-ասել է Զահան CNN-ի եթերում:
Բրիտանական Վեսթ-Միդլենդսի ոստիկանությունը Զահայի հասցեին հնչեցրած ռասիստական վիրավորանքների կասկածանքով ձերբակելել էր Սոլիհալ քաղաքի 12-ամյա մի բնակչի: