«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան ԱՊԼ-ի առաջին ֆուտբոլիստն է, որը ծնկի չի իջել առաջնության խաղի մեկնարկից առաջ:
«Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից առաջ Զահան կանգնել է՝ ձեռքերը պահելով մեջքի հետևում, մինչդեռ մյուս ֆուբոլիստները ծնկի են իջել:
Ավելի վաղ Զահան հայտարարել էր,որ դեմ է այս ժեստին.
«Ինչո՞ւ պետք է ծնկի իջնեմ … որպեսզի ապացուցեմ, որ մենք կարևո՞ր ենք: Ինչո՞ւ ես առհասարակ պետք է կրեմ Black Lives Matter (Սևամորթների կյանքը կարևոր է) գրությամբ շապիկ … որպեսզի ապացուցեմ, որ մեր կյանքը կարևո՞ր Է: Այս ամենը պարզապես նվաստացուցիչ է»,- ասել էր Զահան: