Ֆրանսիայի ազգային հավաքականի և իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական «Միլանում»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանական ակումբը ֆուտբոլիստին գնահատում է ոչ պակաս՝ քան 40 մլն եվրո: Եթե տեղափոխությունը կայանա, ապա տրանսֆերից ստացված գումարի 20 տոկոսը բաժին կհասնի «Լիոնին», որտեղ Ֆեկիրը հանդես է եկել 2013-2019 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բետիսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: