«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է թիմի հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի՝ Ամստերդամի «Այաքսի» հետ պատասխան խաղում (4:0):
«Ես ուրախ եմ. Մենք շատ լավ խաղացինք և արեցինք այն, ինչ պլանավորել էինք: Մենք պարտադրեցինք մեր խաղը և մրցակցին պահեցինք ճնշման տակ։ Խաղացինք դրական էներգիայով։ Իհարկե, կարմիր քարտից հետո ավելի հեշտ դարձավ, բայց կարծում եմ, որ մենք նույնքան լավ խաղացինք առաջին խաղակեսում։
Ես հարգում եմ մեր բոլոր մրցակիցներին և անընդհատ ուզում եմ ինչ-որ բան սովորել։ Ես մեծ հաջողություններ եմ ունեցել Եվրոպայում և այժմ ցանկանում եմ հաջողակ լինել այստեղ՝ «Ասթոն Վիլայում»: Իհարկե, մենք երազում ենք այս տիտղոսի մասին, բայց առայժմ միայն հաջորդ մրցակցին ենք նայում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը ոչ-ոքի էին խաղացել՝ 0։0։