«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի պաշտպան ու ավագ Վիրջիլ վան Դեյկի մասին։ Գերմանացի մասնագետի կարծիքով՝ հոլանդացի ֆուտբոլիստը, ով Ջորդան Հենդերսոնից ընդունել է ավագի թեւկապը, մերսիսայդցիների անվիճելի առաջատարն է։
«Եթե թևկապը մեզ դարձնում է մեր լավագույն տարբերակը, մենք բոլորս պետք է այն կրենք: Վիրջիլը մեծ քայլ արեց առաջ։ Հիմա նա խաղում է այն մակարդակով, որին մենք սովորել ենք վերջին տարիներին։ Նա շատ հավակնոտ խաղացող է, ով ցանկանում է շատ բանի հասնել այս ակումբի հետ։
Այո, ավագի դերը նրան օգտակար եղավ։ Նա բացառիկ լավ մտավ դերի մեջ։ Թիմի բոլոր առաջատարները մեկ քայլ առաջ գնացին: Սա էր մեր ծրագիրը՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատ փորձառու խաղացողներ լքեցին մեզ։ Եվ դա ստացվեց: Ճիշտ այնպես, ինչպես ես հույս ունեի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ի բրիտանական հրատարակությունը։
























































