«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալից» կրած պարտությունը (0:1, 11 մ.՝ 2:4)։
«Ես հպարտ եմ տղաներով: Երկու հանդիպումներում էլ գերազանցում էինք «Արսենալին»: Մենք մեկ-երկու հնարավորություն ունեցանք ավելացված ժամանակում մի թիմի դեմ, որը շատ գոլեր է խփում՝ Պրեմիեր լիգայի առաջատարների հետ խաղերում։
Մենք գիտեինք, թե որքան ճնշում կգործադրի «Արսենալը» մեզ վրա: «Արսենալը» միշտ շատ ագրեսիվ է խաղում, և մենք պատրաստ էինք դրան։ Այս մակարդակում սխալը ճակատագրական է լինում։ Ֆուտբոլիստներին կարելի է շնորհավորել, նրանք ամեն ինչ տվեցին։ Երկու հանդիպումներում էլ մենք ավելի լավ թիմ էինք և արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Դիմակայության ելքը որոշեցին մանրուքները»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։