«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի պատասխանել «Պորտուի» մարզիչ Սերժիո Կոնսեյսաուի մեղադրանքներին, որն ասել էր՝ որ իսպանացի մասնագետը վիրավորել է իր ընտանիքի անդամներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ։
«Առանց մեկնաբանությունների. Շատ շնորհակալ եմ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Արտետայի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալում» հերքում են Արտետայի ցանկացած վիրավորական արտահայտություն՝ ուղղված «Պորտուի» գլխավոր մարզչին և նրա ընտանիքի անդամներին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Պորտու» պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվել է տանտերերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Երկու հանդիպումների հանրագումարով (1:1) խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ որում թիմերը չեն կարողացել աչքի ընկնել խփած գնդակներով: Հաղթողը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Արսենալի» ֆուտբոլիստները՝ 4:2: