«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որը վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում, կարող է կարիերան շարունակել Բարսելոնայում, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների սպորտային տնօրեն Դեկուն Բարսելոնայում հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ջոն Մուրտոյի հետ։ Ակումբի ներկայացուցիչները քննարկել են Գրինվուդի հնարավոր տրանսֆերը։
«Խետաֆեն» անցած սեպտեմբերին վարձավճարով պայմանագիր է կնքել Գրինվուդի հետ: Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։