Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ է դարձրել «Էվերտոնի» կենտրոնական պաշտպան Ջերադ Բրանտուեյթին, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը հիացրել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին և ակումբի սկաուտական բաժնին իր ելույթներով, ակումբը ծրագրում է ձեռք բերել Բրանտուեյթին նույնիսկ եթե հոլանդացի մասնագետը հեռացվի աշխատանքից։
Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խստացման պայմաններում ակումբի նոր սեփականատերը ցանկանում է ներդրումներ կատարել երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների համար:
Բրանտուեյթը «Էվերտոնում» հանդես է գալիս 2020 թվականից։
























































