«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրեն Ջոն Մուրտոյի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերները, հայտնում է Sport.es-ը։
Չնայած՝ դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Չավիին կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն ծրագրում է ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում։
Հանդիպմանը քննարկված խաղացողներից մեկը Մեյսոն Գրինվուդն էր, որը վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 22-ամյա անգլիացին չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։
Նախորդ տարվա հունվարին Գրինվուդին մեղադրեցին բռնաբարության փորձի մեջ և կասեցրին նրա գործունեությունը:2023 թվականի փետրվարին ոստիկանությունը դադարեցրեց խաղացողի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, ուստի «Բարսելոնան» կկարողանա նրան ձեռք բերել ավելի մատչելի գնով։
Այս մրցաշրջանում Գրինվուդը անցկացրել է 26 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։