«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչել Անխելով հետաքրքրված է անգլիական միանգամից երկու գրանդ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 48-ամյա մասնագետի հետ համագործակցության հայտ են ներկայացնում «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Լոնդոնցիների ներկայացուցիչներն արդեն այցելել են Իսպանիա՝ բանակցություններ վարելու «Ժիրոնայի» մարզչի հետ։
«Արիստոկրատների» ղեկավարները լիովին գոհ չեն թիմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից։
Միաժամանակ City Group-ի ղեկավարությունը, որի կազմում ընդգրկված են «Մանչեսթեր Սիթին» և «Ժիրոնան», Միչել Անխելին դիտարկում են որպես Խոսեպ Գվարդիոլայի հնարավոր փոխարինող, եթե վերջինս հեռանա անգլիական ակումբից։