«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Կայ Հավերցի առաջընթացը, ով գոլի հեղինակ է դարձել «Բրենտֆորդի» դեմ խաղում։
«Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այս դժվարին առաջին ամիսներից հետո ամբողջ մարզադաշտը կերգեր նրա անունը այնպիսի կրքով, այնպիսի զգացումով… Ես կդժվարանայի հավատալ:
Ահա թե ինչ է պատահում լավ մարդկանց հետ։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է:
Երկրպագուները տեսնում են նրա աշխատանքային էթիկան, տեսնում են նրա խելացիությունը, տեսնում են, թե ինչպես է նա խաղում թիմում։ Անհնար է չսիրել այս ֆուտբոլիստին»,- մեջբերում է իսպանացի մասնագետին Mirror-ը։