«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան ճամբարից հեռանալուց հետո կվերադառնա աշխատանքի։
«Նա կվերադառնա․․․ Նա չափազանց շատ է սիրում այս աշխատանքը։ Ի՞նչ կարող եմ ասել.․․ Նա մեր թիմին ավելի ուժեղ դարձրեց, ինձ ավելի ուժեղ մարզիչ դարձրեց։
Մաղթում եմ, որ նա շուտ վերադառնա, ֆուտբոլին նման անհատականություններ են պետք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հունվարին գերմանացի մասնագետը հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։ Նա թիմը գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։