Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղում «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հեն Մինը դարձել է գոլի հեղինակ։ Կորեացին ավելացված ժամանակում՝ 90+1-ին րոպեին է գրավել Էմիլիանո Մարտինեսի դարպասը։ Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուների 5-յակում։
Սոն Հին Մինը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Սփըրսի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կորեացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։