Անգլիայի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլիին»և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղի 11-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բարնլիի» հարձակվող Դատրո Ֆոֆանան։ Առաջին խաղակեսի վերջնաժամկետում ինքնագոլի հեղինակ է դարձել «Վեսթ Հեմի» պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը։ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան 46-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը։ 91-րդ րոպեին «Վեսթ Հեմը» Դենի Ինգսի ջանքերով հավասարեցրել է հաշիվը։
Այսպիսով, Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Վեսթ Հեմը» 7-րդ տեղում է՝ 43 միավորով։ «Բարնլին» 14 միավորով 19-րդ տեղում է:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բրայթոնը» մրցել է «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ 29-րդ րոպեին հյուրերի պաշտպան Էնդրյու Օմոբամիդելեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Բրայթոնը» 42 միավորով 8-րդ տեղում է։ Պարտությունից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» 24 միավորով 17-րդ տեղում է։