Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Աստոն Վիլային» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Ընդ որում, բոլոր 4 գոլերն էլ խփվել են երկրորդ կեսոմ։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Տոտենհեմը» երկու է գոլ խփել Ջեյմս Մեդիսոնի և Բրենան Ջոնսոնի ջանքերի շնորհիվ: Ավելացված ժամանակում Սոն Հեն Մինն ու Տիմո Վերները ևս մեկական անգամ աչքի են ընկել խփած գնդակներով՝ 4:0։
«Ասթոն Վիլան» շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում՝ 28 տուրից հետո վաստակելով 55 միավոր։ «Տոտենհեմն» իր հերթին հինգերորդ տեղում է։ Անգելոս Պոստեկոգլուի թիմը 27 խաղում վաստակել է 53 միավոր։