Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Լիվերպուլ»․ Քևին Կելեխեր, Քոնոր Բրեդլի, Ջոզեֆ Գոմես, Վիրջիլ վան Դեյկ, Էնրդյու Ռոբերտսոն, Ալեքսիս Մաք Ալիստեր, Վատարու Էնդո, Դոմինիկ Սոբոսլայի, Մոհամեդ Սալահ, Դարվին Նունյես, Լուիս Դիաս։
«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Քայլ Ուոքեր, Ռուբեն Դիաշ, Նատան Ակե, Ջոն Սթոունզ, Ռոդրիգո Էրնանդես, Ֆիլ Ֆոդեն, Քևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Խուլիան Ալվարես, Էրլինգ Հոլանդ։