«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին բացատրել է, թե ինչպես է ֆուտբոլը տարբերվում Անգլիայի Պրեմիեր լիգայում և Լա Լիգայում.
«Ֆուտբոլն ԱՊԼ-ում ու Լա լիգայում կարծես տարբեր մարզաձևեր լինեն: Գլխավորը ռիթմը հասկանալն է։
Լա լիգայում չեք կարող խաղալ նույն տեմպով, ինչ Պրեմիեր լիգայում, քանի որ ձեր թիմակիցները չեն աջակցի դա: Իսպանիայում խաղում են համբերատար և շեշտը դնելով տակտիկայի վրա, թիմերն ավելի լավ գիտեն, թե ինչ են ուզում անել գնդակով: Անգլիայում ֆուտբոլն ավելի ինտենսիվ է։
Հիշում եմ իմ նորամուտը «Վեսթ Հեմի» հետ խաղում, կես վայրկյան մտածելու ժամանակ չունեի, մրցակիցն արդեն իմ դիմաց էր։ Ես պետք է սովորեի ավելի արագ մտածել»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին L’Equipe-ը։