«Չելսին» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2022/23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։
Այս թվերի համաձայն՝ նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը վաստակել է 512,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առաջին անգամ անցնելով 500 միլիոն ֆունտ ստերլինգի սահմանագիծը (նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 481,3 միլիոն ֆունտ)։
«Չելսիի» կորուստները կազմում են 90,1 միլիոն ֆունտ՝ 31,3 միլիոն ֆունտով պակաս, քան 2021/2022 մրցաշրջանում:
Անցած մրցաշրջանի վերջում «Չեսլին» 44 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը Անգլիայի առաջնությունում։