«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր թիմի հավակնությունների մասին։ Մարտի 6-ին ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել «Կոպենհագենի» հետ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:1):
«Վաղ երկու գոլերը մեզ համար ավելի հեշտ դարձրին խաղը, քանի որ մենք արդեն չորս գնդակով առաջ էինք: Մրցակցի համար շատ դժվար էր վերադառնալ խաղ։ Այս խաղում մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։
Կտեսնենք, թե ինչպես կանցնի մրցաշարը, բայց հենց հիմա մեզ լավ ենք զգում: Երբ մտնում ենք հաջորդ փուլ, մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտներից մեկն է, բայց մենք դեռ պետք է ապացուցենք դա»,- Ականջիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։