«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երեկ կայացած խաղում։
Դերբին ավարտվեց Խոսեպ Գվարդիոլայի սաների հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Squawka-ի տվյալներով՝ նորվեգացին Պրեմիեր լիգայի պատմության մեջ «Ման․Սիթիի» խաղացողներից ամենաշատ գոլն խփել է «Յունայթեդի» հետ հանդիպումներում (միայն ԱՊԼ-ի շրջանակում կայացած դերբիներում)։ Հոլանդը մասնակցել է մանչեսթերյան 4 դերբիի ԱՊԼ-ի շրջանակում՝ դառնալով վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Էրլինգը մասնակցել է 22 հանդիպման։ 23-ամյա սկանդինավացին դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































