«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 27-րդ տուրի հանդիպումից հետո, որում իր թիմը սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3-1 հաշվով, կիսվել է իր կարծիքով։
«Լավ չէր լինի, եթե մենք չհաղթեինք, բայց արդյունքը համընկավ մեր խաղի հետ, և դա հիանալի է: Մենք շատ լավ սկսեցինք: Առաջին խաղակեսում մենք չափազանց անվստահ էինք գործում գրոհելիս, բայց ընդհանուր առմամբ հանդիպումը շատ լավ ստացվեց։
«Յունայթեդը» հակագրոհող թիմ է: Դրա համար դուք պետք է ուշադիր խաղաք նրանց հետ:
Եթե գրոհելիս սխալ դիրքեր ընդունեինք, լավ հակագրոհի և երկրորդ գոլի հնարավորությունը բաց կթողնեինք, այն ժամանակ մեզ համար շատ ավելի դժվար կլիներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































