«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի այսօրվա հանդիպման մասին, որում նրա սաները կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում 0-7 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:
Այս մրցաշրջանի հանդիպումից առաջ բոլորը հարցնում էին` «քանի՞ գոլ կընդունի ՄՅՈՒ-ն», բոլորն ասում էին, որ «Լիվերպուլի» համար հեշտ կլինի։ Իսկ ի՞նչ է ստացվեց արդյունքում: «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել։
«Յունայթեդը» դա «Յունայթեդն» է», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։